Վերելք Սաբալան 4811 մ / Իրան
Հունիսի 18-22․2022
Վերելք Սաբալան լեռ / 4811 մ
Իրականացնելու ենք վերելք Իրանի ամենաբարձր ու գեղեցիկ լեռներից մեկը։ Սաբալանը համարվում է Հայկական լեռնաշխարհի երկրորդ լեռն ըստ բարձրության՝ Արարատից հետո։ Լեռան գագաթնամերձ հատվածում գտնվում է խառնարանային լիճը։
Ճանապարհորդությունը տևելու է 5 օր, 4 գիշեր։
Ունենալու ենք 2 գիշերակաց լեռնային կացարանում և 2 գիշերակաց հյուրանոցում։ Բոլոր ծանր իրերը մինչև ճամբար տեղափոխվելու են մեքենայով։
Մասնակիցները պետք է պարտադիր ունենան լեռնային վերելքների փորձ և մասնակցած լինեն մեր կազմակերպած արշավներին։
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ամենագնաց մեքենաների վարձակալություն
Կացարանի վարձակալություն (2 գիշերակաց)
Հյուրանոց (2 գիշերակաց)
Սնունդը արժեքի մեջ ներառված չէ։ Նախապես կհաշվարկենք ամեն մարդու հաշվով և կանենք գնումներ։
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։