Արարատը սեր է. այն մեր սիրտն է, միշտ եղել է և կմնա
Միշտ մտածել եմ Արարատ բարձրանալու մասին, բայց համարձակությունս չէր հերիքում:
Մեկ տարի հետևում էի Արմջեոյի էջին և մեկ օր արթնացա ու որոշեցի, որ Արարատ բարձրանալու օրը եկել է: Երեք օրվա ընթացքում պատրաստեցի անհրաժեշտ իրերս և միացա խմբին, որպեսզի վերջապես իրականացնեմ երազաքս. բարձրանալ ու տեսնել Արարատը և մեր պատմությունը «վերևից»:
Մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով
Բավականին հեշտ բարձրացանք, քանի որ բոլորս միավորված էինք մեկ նպատակով, և մեզ հետ հմուտ ուղեկցորդներ էին: 50 հոգով բարձրացանք մեկ անձի պես` մեկս մյուսի հետևից, բոլորս իրար օգնելով:
Արարատը՝ որպես նպատակ և առաջ մղող ուժ
Վերելքի դժվարությունները զուտ կենսական էին: Սարի վրա ապրելու պայմաններն էին բարդ, բայց այդ դժվարությունները մանրուքներ էին, երբ մտածում էի նպատակիս կարևորության մասին։
Արարատի սրտից լսվող երգերը
Առավոտյան ճամբարում Հրաչը միացնում էր «Առաջին սիրո երգը», և այսպես պատրաստվում էինք: Այդ պատճառով Արարատի մասին մտածելիս միշտ մտքում երգում եմ՝ «զեփյուռն էր խաղում թփերում»… Այսպես վերապրում եմ այդ օրերը:
Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով
Վերելքից ամենահիշվող պահը գագաթին հասնելն էր, երբ բոլորս հոգնածությունից ու հուզմունքից գրկել էինք իրար և լաց էինք լինում: Արարատը սեր է. այն մեր սիրտն է, միշտ եղել է և կմնա։
Իմ երազանքի ճանապարհը քարքարոտ էր, բայց այն ինձ ավելի հայրենասեր դարձրեց։ Կյանքս միանշանակ փոխվեց 5165-ով։ Երևի նորից կվերադառնամ Արարատի մոտ։
Իլոնա Մարկոսյան
Առաջիկա արշավներ