Երևանի Կարմիր կամուրջը
Երևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա: Երևանում պահպանված ամենահին կամուրջն է, կառուցվել է 1679 թվականին։ Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով էլ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ կարմիր կամուրջ կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:
Հայաստանի բանուկ ճանապարհների վրա կառուցված Երևանի Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն: Այս կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը) առհասարակ ողջ բնակավայրը Արարատյան դաշտին` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերին:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարապետ Սահակյանի
Բլոգ Հայաստանի մասին