info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ռաճա․ լեռնային դրախտ

Ռաճա

Ռաճա

Արդեն մի քանի տարի է, ինչ արշավներ ենք կազմակերպում նաև Վրաստանում, իսկ 2022 թվականին ուղևորվել ենք Ռաճա և Չաուխ։ Մեր ճամփորդությունների ժամանակ բացահայտել ենք հարևան երկրի բնությունը, պատմությունն ու արշավային երթուղիները։

Ճամփորդություն Սվանեթում

Ռաճա

Գտնվում է Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածում, և հայտնի է որպես Կովկասյան լեռների լանջերին գտնվող լեռնային դրախտ։

Ռաճա

Ռաճան աննկարագրելի գեղեցիկ լեռների, խորը կիրճերի, անտառների և ալպիական լճերի ու ջրվեժների անիրական համադրություն է։ Բացի այդ, Ռաճայում կարելի է հիանալ ոչ միայն բնությամբ, այլև պատմական և մշակութային, կոլորիտային կառույցներով։  

Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում

Ռաճան, ըստ բարձրության, բաժանվում է երեք մասի՝ Ստորին, Վերին և Լեռնային Ռաճա։ Այն հյուսիսից սահմանակցում է Սվանեթի և Հվ․ Օսեթիայի հետ։ Ռաճան, լեռնային դրախտ անվանումը, ստացել է նաև իր եղանակային պայմանների շնորհիվ, քանի որ վրացիների համար մշտապես եղել է նախընտրելի ամառանոց, որտեղ կտրողացել են կտրվել ամառվա տապից։ Եվ չնայած դրան, տարվա մյուս ամիսներին այստեղ շատ քիչ տեղացիների և օտարերկրացիների կարելի է հանդիպել։ 

Սացալիկ լեռ

Սացալիկ լեռան (1996 մ) վերելքը, հատկապես գագաթնամերձ հատվածը մեզ հիշեցրեց Իջանի լեռների պատն ու Դիմաց գագաթը։ Սացալիկ լեռան երթուղու մեծ մասը կարելի է բարձրանալ մենքենայով և քայլել միայն վերջին՝ դեպի գագաթ տանող հատվածը։

Սացալիկ լեռ

Սակայն եթե ունեք բավականաչափ ժամանակ, ապա միանշանակ, երթուղին պետք է քայլել ամբողջությամբ ու վայելել բնությունը։ Գագաթից կարելի է հիանալ դեպի Իմերեթի բացվող գեղեցիկ տեսարանով, ինչը տեղացիների պնդմամբ, եզակի դիտակետ է դեպի Իմերեթի։

Մեր վերելքն անցնում էր սաղարթախիտ, երբեմն նույնիսկ դժվարանցանելի հատվածներով։

Բուբա

Բուբայի (2534 մ) արշավն աննկարագրելի գեղեցիկ էր՝ ողջ ընթացքում մեզ ուղեկցում էին Կովկասյան լեռների տեսարանները։ Բուբայի գագաթն այնքան տպավորիչ չէ, որքան երթուղին ու հատկապես շրջապատող լեռները։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա արշավները