Քարավազի և Հերհերի ջրվեժներ
Քարավազի և Հերհերի ջրվեժները գտնվում են Հերհեր գյուղից վերև: Այս ջրվեժներն իրական բնության հրաշք են: Ջրվեժները երկուսն են: Նրանցից վերինը՝ Քարավազի ջրվեժը, ճեղքելով ժայռերը դուրս է գալիս առաջացնելով սահանքային ջրվեժ, այնուհետև Քարավազ գետը միանում է Հերհեր գետին և գահավիժում ցած առաջացնելով երկրորդ ջրվեժը: Երկրորդ ջրվեժը գտնվում է Հերհեր գետի վրա և կոչվում է Հերհերի ջրվեժ: Ջրվեժի տակ գոյացել է խորը ավազան, որտեղ կարելի է լողալ:
Լուսանկարները՝ Հասմիկ Մելիքյանի, Բաբկեն Արզումանյանի, Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի