Քարաշենում մինչև 1960-ականների վերջերը դեռ ապրում էին ժայռափոր կացարաններում: Հեռվից երբ նայում ես այդ քարանձավնելով լի լանջին անհավատալի է թվում, որ ընդամենը կես դար առաջ այստեղ մարդիկ են ապրել: ԽՍՀՄ-ի տարիներին ամոթ էր համարվում, որ համաշխարհային հզորություն ունեցող երկրում դեռ կան բնակավայրեր, որտեղ մարդիկ քարանձավներում են ապրում և ինչպես Սյունիքի մյուս գյուղերը, Քարաշենը ևս արժանացավ նույն ճակատագրին: Հատկացվեց ավելի հարմար աշխարհագրական դիրք ունեցող տարածք, որպեսզի գյուղը տեղափոխվի: Գյուղացիները քանդում հանում էին իրենց տան պատերը և տեղափոխում հին գյուղից քիչ հեռու գտնվող վայրը, որտեղ կառուցվում էր նոր գյուղը, որի անունը Քարաշեն էլ մնաց:
Երբ մտանք Քարաշեն տեսանք մի խումբ տարեց մարդկանց: Մոտեցանք նրանց հարցուփորձ արեցինք, ծանոթացանք և երբ հարցրեցինք մարդ կա հիմա գյուղում, որն այժմ կենդանի է և ապրել է այդ ժայռափոր կացարաններում: Բոլորը զարմացած նայեցին միմյանց և միաձայն ասեցին, որ իրենք բոլորն էլ ապրել են այնտեղ: Դա մեզ շատ ուրախացրեց և միանգամից առաջարկեցինք պապիկներին միանալ մեզ և միասին գնանք հին, լքված գյուղը տեսնենք համ էլ կպատմեն մեզ ոնց են այնտեղ ապրել: Նրանք բնականաբար մեծ սիրով համաձայնվեցին, բայց… Գրիշա պապիկը պայման դրեց, որ սկզբից պետք է գնանք իրենց տուն հաց ու պանիրը վերցնենք նոր գնանք, գնացինք…
Գյուղը իհարկե շատ հետաքրքիր է ափսոս, որ հետևող չկա կամաց-կամաց վերանում է այն ինչը դեռ պահպանված է: Մի քիչ ներդրում անելով այս բնակավայրը կարելի էր սարքել շատ գրավիչ վայր զբոսաշրջիկների համար, ինչպես դա արվեց Խնձորեսկում: Ցավոք այսօր շատ քիչ մարդ գիտի Քարաշենի մասին:
Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի, Հռիփսիմե Հովհաննիսյանի և Արաքս Ասատրյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում