2025 թ․-ի օգոստոսի 27-31-ը իրականացնելու ենք վերելք Քաջքար լեռ (3937 )
Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր: Գագաթից դեպի հարավ բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը:
Քաջքարի լեռների ծովահայաց լանջերին է գտնվում անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ երկրամասը՝ Համշենը։
Քաջքարի վերելքը միջինից բարդ է։ Կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն արշավների և լեռնագնացության փորձ։
Օր 1: Երևան – Ճորոխի կիրճ
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանը ուղևորվում ենք դեպի Քաջքար։
Ճանապարհն անցնում է Արդահանով ու Արտանուջով։ Ունենալու ենք կանգառ գեղատեսիլ Ճորոխի կիրճում։
Ժամանակի առկայության դեպքում կուղևորվենք դեպի Թորթումի լիճ և ջրվեժ:
Երեկոյան կհասնենք Քաջքարի ստորոտ:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2: Վրանային ճամբար
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք արշավը դեպի ճամբար, որը գտնվում է 2900 մետր բարձրության վրա:
Վրանները, սնունդը և ողջ անհրաժեշտ պարագաները ճամբար բարձրացվելու են ձիերով։ Վերելքը կտևի 4-5 ժամ։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Գիշերակացը վրաններում։
Օր 3: Քաջքարի գագաթ (3937 մ)
Վաղ առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքը դեպի Քաջքար լեռան գագաթ: Ճանապարհին տեսնելու ենք Ծովալիճը: Գագաթ հասնելուց հետո վերադառնում ենք 2900 մետրի վրա տեղակայված ճամբար, հավաքում ենք իրերն ու ձիերով ճանապարհում ներքև, որից հետո շարունակում ենք իջնել դեպի հյուրանոց։
Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Օր 4: Համշեն
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Համշեն։
Կտեսնենք Մենչունայի ջրվեժը, կայցելենք Զիլ ամրոց և կհիանանք միջնադարյան կամուրջներով։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 5: Վերադարձ Երևան
Առավոտյան՝ նախաճաշից հետո, կշարժվենք դեպի Երևան։ Ճանապարհին անցնելով գեղատեսիլ Ճորոխի հովիտը կմտնենք Արտանուշի կիրճ, որտեղ կիրականացնենք արշավ Դժոխքի ձորով։
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը` 590 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդի ծառայությունը
- Վրանները
- 2 գիշերակաց հյուրանոցում (ներառյալ նախաճաշն ու ընթրիքը)
- Ձիերի ծառայությունը
Արժեքի մեջ ներառված չէ
- Վիզայի արժեքը (ՀՀ քաղաքացիների համար մոտ 15000 դրամ)
- Սնունդը
Անհրաժեշտ պարագաների ցանկ
- Ուսապարկ
- Քնապարկ
- Փոխնորդ ոտնամաններ (բոթաս, հողաթափ)
- Տաք բաճկոն (աշուն, գարուն)
- Տաք գլխարկ (աշուն, գարուն)
- Տաբատ քայլքի համար
- Բաճկոն քայլքի համար
- Անձրևապաշտպան թիկնոց
- Տաք շապիկ
- Գուլպա (մի քանի զույգ)
- Ձեռնոց (աշուն, գարուն)
- Վերնաշապիկ
- Արևային գլխարկ
- Լողազգեստ
Այլ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց կամ պոլիէթիլենային տոպրակներ իրերի փաթեթավորման համար
- Ճակատային լապտեր
- Հիգիենայի պարագաներ
- Փաստաթղթեր
- Անհատական դեղատուփ
- Արևային ակնոց (ցանկալի է երկու հատ)
- Ջրաման
- Կրակայրիչ և լուցկի
- Հակաարևային քսուք
- Ձեռնափայտեր
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը –https://bit.ly/48r43xh
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 13-ը առավոտյան 12:00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Արտագնա տուրեր