Վերելք Օրիսաբա 2025
Մեր ակումբն այժմ իրականացնում է աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծը, որի շրջանակներում արդեն բարձրացել ենք Էլբրուս, Դեմավենդ և Կիլիմանջարո։
Այժմ եկել է ժամանակը շարունակել այս նախագիծն ու պատրաստվել հաջորդ վերելքին։
Այսպիսով 2025 թվականի փետրվարի 12-19-ը ուղևորվում ենք բարձրանալու Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր հրաբուխը, որը հանդիսանում է նաև Մեքսիկայի ամենաբարձր կետը՝ Օրիսաբա (5636մ)։
Ծրագրի մասնրամասները ներկայացված են ստորև։
Օր 1 – 12․02։ Երևան – Մեքսիկա
Թռիչք Երևանից Մեքսիկա։ Տեղավորում հյուրանոցում։
Օր 2 – 13․02։ Մեխիկո – Սիթի տուր – Տեոտիուական
Առավոտյան՝ նախաճաշից հետո, կուղևորվենք սիթի տուրի։ Կզբոսնենք պատմական կենտրոնում, կայցելենք Զոկալո հրապարակում գտնվող Մայր Տաճար և Ազգային Պալատ։
Այնուհետև կուղևորվենք Տեոտիուական (վայր, որտեղ ծնվել են Աստվածները, կամ Աստվածների քաղաք), լքյալ քաղաք, որը գտնվում է Մեխիկոյից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Երեկոյան վերադարձ հյուրանոց։
Օր 3 – 14․02։ Վերելք Մալինչե հրաբուխ – Պուեբլա
Այսօր մեզ մոտ կլիմայավարժեցման օր է․ բարձրանալու ենք Մալինչե հրաբուխը (4500մ)։
Մալինչեյի գագաթից կարող ենք վայելել Օրիսաբայի տեսարանը։
Վերելքը դեպի գագաթ մոտ 4-5 ժամ է տևում։
Վերելքից հետո եկուղևորվենք Պուեբլա, որտեղ էլ կգիշերենք։
Օր 4 – 15․02։ Օրիսաբա ազգային պարկ
Առավոտյան՝ նախաճաշից հետո, կուղևորվենք դեպի Օրիսաբա ազգային պարկ:
Առաջիկա երեք օրերը լինելու են փորձություններով ու վառ զգացողություններով լի։
Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք 4200 մետրի վրա տեղակայված բազային ճամբար, որտեղ էլ կգիշերենք։ Գիշերակացը վրաններում։
Օր 5 – 16․02։ Կլիմայավարժեցում
Բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը բարձրալեռնային վերելքների ժամանակ։ Այդ իսկ պատճառով այսօր ակլիմատիզացիոն վերելք կիրականացնենք մինչև 4800 մ բարձրություն, որտեղ մի փոքր ժամանակ անցկացնելուց և սնվելուց հետո կվերադառնանք բազային ճամբար։
Մեզ սպասվելու է վաղ ընթրիք և գիշերակաց։
Օր 6 – 17․02։ Վերելք Օրիսաբայի գագաթ
Այսօր մեր ճամփորդության ամենաբարդ և ամենապատասխանատու օրն է։ Արթնանալու ենք գիշերը 12-ին և պատրաստվենք դեպի Օրիսաբայի գագաթ վերելքին։
Վերելքից հետո կիջնենք բազային ճամբար, որտեղից ամենագնացներով կիջնենք լեռան ստորոտին գտնվող փոքրիկ գյուղ, իսկ այնտեղից ավտոբուսով կուղևորվենք հոյւրանոց։Օր 7 – 18․02։ Ազատ օր Մեխիկոյում
Կունենանք ազատ օր Մեխիկոյում, որն անհրաժեշտության դեպքում կօգտագործենք որպես հավելյալ օր գագաթի համար՝ վատ եղանակի դեպքում։
Օր 8 – 19․02։ Վերադարձ տուն
Տեղափոխում օդանավակայան և վերադարձ տուն։
Ճամփորդության արժեքը՝ 1900 $ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- օդանավակայանից տեղափոխում դեպի հյուրանոց և հակառակը
- մեքենաներով տեղափոխում դեպի լեռնային անցակետ և հակառակը
- ուղեկցորդների ծառայության վճարը
- գիշերակացը հյուրանոցներում (4 գիշեր)
- երեքանգամյա սնունդ ողջ վերելքի ընթացքում
- ջուրը լեռան վրա
- ազգային պարկերի մուտքավճարները
- գիշերակացը վրաններում
- ամենագնաց մեքենաների ծառայությունը
- տեղական հարկեր
Արժեքը չի ներառում`
- ինքնաթիռի տոմսերը (գումարը տատանվում է 1200-ից 1400 դոլարի սահմաններում)
- վիզայի արժեքը
- անձնական գույքը
- ընթրիքն ու լանչը քաղաքում
- անձնակազմի թեյավճարները
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։