Թռիչք պարապլանով
Armenian Geographic-ը առաջարկում է տեսնել Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից:
Թռիչքների օրերը որոշում ենք հաշվի առնելով եղանակային պայմաններն ու հաճախորդի հարմարավետությունը: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն և գիտելիքներ անհրաժեշտ չեն, քանի որ պարապլանով թռիչքներն իրականացնում են մեր փորձառու օդաչուները: Թռիչքի վայրը որոշվում է հաշվի առնելով եղանակային պայմանները։
Շարժիչով պարապլանով թռիչքներն հիմնականում մեկնարկվում են լուսադեմին՝ առավոտյան 03:00-04:30 ընկած ժամանակահատվածում, վերադարձը՝ մինչեւ 12:00։
Առանց շարժիչ տարբերակի դեպքում շարժվում ենք 08:00-14:00 ընկած ժամանակահատվածում եւ վերադառնում՝ 5-9 ժամ անց:
Արժեքը՝
- 10 րոպե տևողությամբ մեկ թռիչքի արժեքը՝ 38 000 դրամ
Թռիչքն իրականացվում է շարժիչով պարապլանով հարթավայրային տեղանքից
- Մինչև 20 րոպե՝ 55 000 դրամ
Թռիչքն իրականացվում է թե՛ շարժիչով, թե՛ առանց շարժիչ պարապլանով, երկրորդ դեպքում՝ մեկնարկը սարի վրայից մի փոքր վազքով է։
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Ապահովագրություն
- Երկկողմանի տեղափոխում
- GoPro տեսախցիկով նկարահանում
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին