Փառակատար լեռ և Արտավանի լիճ
Փառակատար լեռը գտնվում է Վայոց Ձորում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը (Ալլիճ), վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը:
Արտավանի լիճ (Ալլիճ)
Արտավանի լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հս-արլ.: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա: Լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է, նման է աշխարհի քարտեզին:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Լուսինե Պառավյանի, Վահրամ Դավոյանի և Տիգրան Շահբազյանի