Պահակասար լեռ
Հայաստանում գոյություն ունի մի քանի Պահակասար անունով լեռ։ Ստորև ներկայացնում ենք Վայոց ձորի Պահակասար լեռան արշավի նկարները։
Պահակասարը գտնվում է Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից 3 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը 2004 մետր է։ Գագաթնամերձ հատվածը հեռվից նման է իրար կպած երեք ժայռի այդ պատճառով էլ տեղացիներն այն նաև «Երեք քար» են անվանում։
Գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Գագաթ հասնելու համար պահանջվում է որոշակի ժայռամագլցման ջանքեր։
Պահակասարի վերելքի ճանապարհին կարելի է տեսնել նաև Չիքի վանքը։ Պետք է ընդամենը մի փոքր շեղվել հիմնական ճանապարհից։
Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի