ԲԱՐԻ  ԳԱԼՈՒՍՏ  ԱՌԱՋԻՆ  ՀԱՅԿԱԿԱՆ  ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ  ԿԱՅՔ

Հակիրճ մեր մասին

Հայկական աշխարհագրական նախագիծը հիմնադրվել է 2012 թվականին։ Այդ օրվանից ի վեր մենք կազմակերպել ենք ավելի քան 3000 քայլարշավ և լեռնային վերելք ողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Կազմակերպել ենք բազմաթիվ ուսուցողական սեմինարներ և միջոցառումներ։ Կիրառության մեջ ենք դրել լեռների պատմական անվանումները, բարձրացել ենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթները, որի արդյունքում ստեղծել ենք լեռների մասին առաջին երկլեզու գիրքը՝ «Լեռնային կղզին»։

Մեզ համար սա ավելին է, քան պարզապես աշխատանք։ ArmGeo-ն ապրելակերպ է։

Ի՞նչ գաղափարներ ենք մենք հետապնդում

  • Հայաստանի աշխարհագրության ճանաչում
  • Արշավային մշակույթի ձևավորում և զարգացում
  • Պատմական լեռների վերաարժևորում լեռնագնացության միջոցով
  • Արշավային նոր երթուղիների ուսումնասիրում և մշակում
  • Մարդու և բնության միջև կապի ստեղծում արշավների միջոցով

Իրականացված նախագծեր

Մեր երկար տարիների աշխատանքի ընթացքում իրականացրել ենք մի քանի նախագիծ, որոնք նպաստել են Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացմանը և Պատմական Հայաստանում գտնվող լեռների վերաարժևորմանը։