info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Օրբելյանների քարավանատուն

Օրբելյանների քարավանատուն

Օրբելյանների քարավանատուն

Օրբելյանների քարավանատունը, որը նաև հայտնի է Սելիմի քարավանատուն անվամբ գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վարդենյաց լեռնացնքում, ծովի մակերևույթից 2410 մ բարձրության վրա։

Օրբելյանների քարավանատուն

Միջնադարում շինությունների մեծ մասը կառուցվում էր առևտրային ճանապարհներին, ինչն առավել հարմար էր ճանապարհորդողների համար։ Օրբելյանների քարավանատունը որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար:

Քարավանատան մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1326 – 1327 թվականներին, թեև մուտքի ներքուստ արված մեկ այլ արձանագրությամբ, շինարարությունն ավարտվել է 1332 թվականին։ Ըստ մուտքի ճակատքարի վրա արված արձանագրության, քարավանատունը կառուցել են իշխանաց իշխան Չեսար Օրբելյանը և իր կին Խորիշահը իրենց ծնողների և որդիների հոգիների փրկության համար

Քարավանատունը բաղկացած է երեք դահլիճներից: Ուշագրավ է ստալակտիտավոր մուտքը։ Քարավանատան ճակատային մասի ձախ կողմում քանդակված է առյուծ, որի պոչը կապ տված է, մեջքի կողմով թեքված դեպի գլուխը, իսկ աջ կողմում`ցուլ է քանդակված:

Քարավանատունը կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով: Ներսի լուսավորությունն ապահովում են միջնակամարի առաստաղի մեջ բացված լայն երդիկները: Դահլիճի երկու կողմից ձգվում են 8-ական միաչափ հեռավորությամբ կրապատ, քառանկյունի սյուներ: Սյուների արանքում ագուցված են 16 քարե նավակներ` իբրև մսուրք ձիերի համար: Դահլիճի վերջում կազմակերպված 2 սենյակները նախատեսված են եղել մարդկանց օթևանելու համար։

1956 – 1959 թվականներին քարավանատունը հիմնովին վերանորոգվել է:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ