Հին Խոտ
Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Հին Խոտ գյուղը գտնվում էր Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով ու անմատչելի ժայռերով: 1205 թ.-ին Խազբակի որդի Ղլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում այն խլում են և 1247 թ.-ին այն կրկին վերադարձվում է վանքին: Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցին: Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, որից մեկում պահպանված են Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները: Ըստ ավանդույթի այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ, և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը: Համաձայն մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի խաչ կոչվողը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին:
Լուսանկարները՝ Արաքս Ասատրյանի, Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի