Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճ
Ջրաշուշանների լիճը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։ Ջրաշուշանների ծաղկման շրջանը կարճատև է։ Ծաղկում են միայն ամռան՝ հուլիս – օգոստոս ամիսներին:
Սպիտակ ծաղիկներով ջրաշուշանները դարձել են չափազանց հազվադեպ հանդիպող։ Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Աճում են Լոռու մարզի կանգուն և դանդաղահոս լճերում։ Մինչ Սպիտակի երկրաշարժը աճել են այլ լճերում, սակայն երկրաշարժի հետևանքով չորացել են ջրաշուշաններով բնակեցված մի քանի լճեր։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: