info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Նորատուսի խաչքարադաշտ

Նորատուսի խաչքարադաշտ

Գեղարքունիքի մարզում`Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը: Նորատուսը համարվում է Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկը: Գյուղի գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Այն այլ կերպ կոչվում է նաև Նորատուսի խաչքարադաշտ:

Այստեղ կանգնեցված է մոտ 1000 խաչքար: Որանցից ամենահինը 9-րդ դարի է, սակայն մեծամասնություն են կազմում 13-14-րդ դարերի խաչքարները:

Նորատուսի խաչքարադաշտ

Նորատուսի խաչքարերի գերեզմանոցը Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից հետո խաչքարերի ամենամեծ համալիրն է դարձել։ Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանոցում գտնվում էր մոտ 2500 խաչքար, որոնք 1998 – 2005 թվականների ընթացքում ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։

2010 թվականին «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը» (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Ավանդազրույց

Ըստ լեգենդի սելջուկ թուրքերի բանակն իր մեծաթիվ զորքով դուրս է գալիս Գեղամ արքայի զորքի դեմ: Հայերի զորքը փոքրաթիվ էր և թագավորը զորքին հրամայում է հագուստներ հագցնել խաչքարերին: Հեռվից նայելիս Սելջուկների զորքին թվում է, թե հայերը մեծաքանակ զորք ունեն և սկսում են խուճապի մատնվել և փախչել: Այդ ամենի շնորհիվ հայոց զորքը հաղթանակ է տանում:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին