Արարատն ինձ համար հարազատ մի վայր է
Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:
Անկեղծ, երբեք այդպիսի «երազանք» չեմ ունեցել, Արարատ բարձրանալ։ Բայց ինձ առաջ մղեց ցանկությունը մի նոր բան անելու որ երբևէ չէի արել։
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Ոտքիս վնասվածքը, բայց բարեբախտաբար հասցրեցի ապաքինվել մինչև վերելքը։
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Մտածում էի որ տեղ-տեղ կարող է դժվար լինել, և պետք է առաջ շարժվել անկախ ամեն ինչից։
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Ավելի հեշտ քան սպասում էի, պատրաստվածությունը հաջողության գրավականն է այս գործում։
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Այոոոոո, ես արեցի դա!! Ես հիմա գտնվում եմ այնտեղ, ուր հաճախ հայացքս սևեռված է ինքնաթիռի պատուհանից, (գտնվում եմ մեդալի հակառակ կողմում): Ինչպես նաև հաճելի զգացողություն որ դու դեռ ունակ ես գերազանցելու ինքդ քեզ ու գրանցելու նորանոր հաղթանակներ։
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հաղթանակած
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Ինձ համար վերելքր ամենահիշարժան պահը վերջին գիշերն էր:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Այո, միանշանակ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Արարատն այժմ հարազատ մի վայր է ինձ համար, անչափ հարազատ՝ միշտ իր մոտ կանչող ու սպասող:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Առաջիկայում նման պլաններ չունեմ :
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Անել վերջին քայլը, որոշել, պատրաստվել ու բարձրանալ։
Նարեկ Ղարիբյան