Բարձրությունը՝ 2194 մետր
Իջևանի լեռնաշղթա
Կոորդինատները` 40.8720075601238, 45.04843615507208
Կայեն լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում, Ենոքավան գյուղից 6 կմ հարավ արևմուտք։ Լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ, ցածրադիր մասերը՝ նոսր անտառներով, իսկ հարավային լանջերին գերակշռում են հաճարենու անտառները։
Կայենի գագաթից բացվում է տեսարան դեպի Խաչաղբյուրի և Սպիտակջրի կիրճը։ Լեռն երևում է նաև Օկոնավանք տանող ճանապարհից։