Վերելք Դիմաց լեռ
Բարձրանում ենք Դիմաց լեռը։
Լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում:
Բարձրությունը 2378 մետր է:
Արշավը սկսելու ենք Հաղարծին վանք տանող ճանապարհից։
Արշավի սկզբում կքայլենք դեպի անտառի խորքում գտնվող Թաքնված ջրվեժ։
Անցնելով Իջևանի լեռնաշղթայի կատարային հատվածով կհասնենք Ֆռֆռ քարին։
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Դիմաց լեռան գագաթ, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։
Արշավը միջինից բարդ է։ Պատրաստ եղեք երկար քայլելու։
- Երթուղու երկարությունը՝ 18 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
- Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
- Հանդիպման ժամը` 7։30
- Մասնակցության արժեքը` 9000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ուղեկցորդների ծառայություն
Երթուղին բավականին երկար է և թեք, վստահ եղեք, որ ունեք համապատասխան փորձ և գույք ու հանդերձանք այս արշավին մասնակցելու համար։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ (պարտադիր)
- Ձեռնափայտեր
- Մեկօրյա սնունդ
- Ջուր (առնվազն 1,5 լիտր)
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/4d5kEIO
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00:
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։