info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Սասունի լեռներ

Բարձրությունը՝ 2840 մետր

Սասունի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում: 110 կիլոմետր երկարությամբ և 30-50 կմ լայնությամբ ձգվում են Արածանու ձախ կողմից՝ Աչքաքար լեռնաշղթայից մինչև Բիթլիս գետը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ:

Անդոկ լեռ

Սասունի լեռների կլիման ցամաքային է։ Լավ է արտահայտված բարձրադիր գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ալպյան մարգագետիններ։

Անդոկը Սասնո լեռների բարձր գագաթներից է։

Ըստ ավանդության՝ Մարութա լեռան պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին և նա Մարութուկ լեռանը մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

Առաջիկա տուրեր