Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։
Առաքելոց վանքի կռիվը
Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։
Հայ մեծերի գերեզմաններ
Մշո առաքելոց վանքի տարածքում են թաղված Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Ասողիկը և Ղազար Փարպեցին:
Լուսանկարները՝ Դավիթ Միրզոյանի, Գևորգ Հարոյանի և Տիգրան Շահբազյանի