info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մռավ լեռ

Մռավ լեռ

Մռավ լեռ

Մռավ լեռ կամ Մռավի լեռնագագաթը համարվում է Մռավ լեռնաշղթայի գագաթներից մեկը: Բարձրությունը 3343 մ է՝ լինելով լեռնաշղթայի մոտավոր 20 երեքհազարանոց գագաթներից մեկը: 

Մռավ լեռը / Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի

Մռավ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Գոմշասարն (Արիության լեռ) է՝ 3724 մ: Սակայն ուշագրավ է, որ լեռնաշղթան կոչել են ոչ թե ամենաբարձր գագաթի, այլ հենց Մռավ լեռան անունով: 

Մռավի լեռնաշղթա

Մռավի լեռնաշղթան Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունն է: Այն ունի 85 կմ երկարություն և սկսվում է Մեծ հինալ գագաթով՝ 3367 մ: Գագաթը համարվում է հանգուցային, քանզի այնտեղ խաչվում են հայկական չորս լեռնաշղթաները՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ 

Մռավ լեռը / Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի

Մռավի լեռները կազմված են հրաբխածին ապարներից, կտրտված են խորը կիրճերով ու գետահովիտներով:

Ավանդություն

Ըստ ավանդության, երբ պարսիկները գալիս են Արցախը գրավելու, Մռավ անունով մի հայ զորավար իր մարդկանցով ամրանում է լեռան վրա և դիմադրում։ Թեև թշնամու զորքն ավելի մեծաքանակ էր, բայց Մռավի մարդկանց հաջողվում է հետ քշել նրանց, սակայն կռվի ժամանակ սպանվում է Մռավը, որի անունով էլ լեռը կոչվում է Մռավ։ Այնուհետև, ողջ լեռնաշղթան նույնպես, ստանում է Մռավ անունը։

Բացի այդ, ըստ Մակար Բարխուդարյանցի  լեռան վրա կա սրբավայր և քարանձավ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Լեռնագրություն