info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում

2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին Elite Plaza բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայկական աշխարհագրական նախագծի 10-ամյա գործունեության ամփոփումն ու Տիգրան Վարագի «Լեռնային կղզի» գրքի շնորհանդեսը։
Արդեն որպես ավանդույթ, միջոցառման բացման խոսքով հանդես եկավ  Հայաստանի Ալպինիզմի և Լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։ Նա ամփոփեց ոլորտի վերջին հաջողություններն ու ձեռբերումները։

Լեռնային կղզի

Երեկոյի ընթացքում անդրադարձանք 10 տարիների ընթացքում կատարած մեր մի շարք նախագծերին ու նշանավոր վերելքներին՝ Արարատ, Կազբեկ, Սաբալան, Դեմավենդ, ներկայացրինք այն էքսպեդիցիոն արշավները, որոնք ունեցել ենք Հայաստանում և Արցախում։ Խոսեցինք նաև մեր շնորհիվ հանրայնացած արշավային և լեռնային ուղղությունների մասին։

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի»

«Լեռնային կղզի» երկլեզու գիրքն իր տեսակի մեջ եզակի է՝ ամփոփելով  Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը, լուսանկարներն ու պատմական քարտեզները։

Լեռնային կղզի

7 մեծ նախագիծ

Այս 10 տարիների ընթացքում իրագործված ծրագրերը շատ են, սակայն առանձնահատուկ ցանկացանք անդրադառնալ մեր այս 7 նախագծին՝

Նախագծի շրջանակներում բարձրացանք Հայաստանի լեռնաշղթաների, բարձրավանդակների, լեռնավահանների ու լեռնազանգվածների ամենաբարձր կետերը: Մեր բարձրացած լեռներից շատերի մասին ոչ մի տեղեկություն չկար համացանացում, իսկ վերելքները կրում էին էքսպեդիցիոն բնույթ։

Նախագծի շրջանակներում բարձրացանք Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող 6 պատմական լեռները՝ Սիփան (4058 մ), Վարագ (3200 մ), Արտոս (3550 մ), Ընձակիսար (3074 մ), Գրգուռ (2478 մ) և Նեմրութ (2935 մ)։ Նախագծի անունը պայմանավորված էր նրանով, որ միջնադարում Վանա լճի շրջակա տարածքները, որ Տուրուբերանի ուՎասպուրականի գավառներն էին, մի ընդհանուր անունով կոչվում էին «Ծովու բոլոր»։

Հաշվի առնելով երեխաների վրա արշավների և բնության դրական ազդեցությունը, որոշեցինք ստեղծել մանկական արշավային ակումբ։ Ակումբի գործունեության ընթացքում կազմակերպեցինք մի շարք արշավներ, վրանային ճամբարներ, որոնք յուրովի նպաստում էին երեխաների աշխարհաճանաչողությանը։

Տարիներ շարունակ մեր արշավներին բազմաթիվ մասնակիցներ միանում էին Լոռվա մարզից, ինչն էլ հիմք հանդիսացավ Արմջեո Լոռիի ստեղծմանը։ Այն նպատակ ուներ Լոռվա մարզում զարգացնել արշավային մշակույթը։

Մարզիչ և ուղեկցորդ Կարեն Սարգսյանի հետ առաջինն էինք, որ իրականացրինք սապբորդինգ Հայաստանի լճերում և ջրամբարներում։ Լինելով ակտիվ սպորտաձև սապբորդինգը միաժամանակ հնարավորություն է տալիս վայելել ու հաճույք ստանալ պրոցեսից, ինչի շնորհիվ մեծ տարածում գտավ և սիրվեց լայն շրջանակներում։

Քանի որ տարեցտարի լեռներ բարձրացողների և հանգիստը քայլարշավների միջոցով անցկացնողների թիվն աճում է, կա նոր լեռնային ուղեկցորդների կարիք։ Ահա այդ նպատակով մենք իրականացնում ենք «Լեռնային ուղկեցորդի պատրաստման» երկամսյա դասընթաց։

Նախագծի շրջանակներում բարձրանալու ենք 7 մայրցամաքների ամենաբարձր հրաբուխները՝ Հվ Ամերիկայում՝ Օխոս-Դել-Սալադոն (6893 մ), Աֆրիկայում՝ Կիլիմանջարոն (5895 մ), Եվրոպայում՝ Էլբրուսը (5642 մ), Հս Ամերիկայում՝ Օրիսաբան (5636 մ), Իրանում՝ Դեմավենդը (5610 մ), Ավսրալիայում՝ Գիլուվեն (4368 մ), Անտարկտիդայում՝ Սիդլեյը (4181 մ)։

Երեկոյի ընթացքում՝

Արարատ

Մեր 10-ամյա գործունեության ամենակարևոր և տեսանելի արդյուքը Արարատի վերելքներն էին։։ Չնայած նրան որ, սկսած 2014թ․-ից բազմաթիվ մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահում էին հենց մեզ, սակայն 2022թ․ աննախադեպ էր մասնակիցների թվով։ Ավելի քան 100 մասնակից մեր ուղեկցությամբ կանգնեց Արարատի գագաթին, որը Հայաստանի մասշտաբով աննախադեպ արդյունք էր։

Վերելք Արարատ

Վերելք Արարատ 

Դեմավենդ և Սաբալան

Իրանում մեր վերելնքերը սկիզբ դրվեցին երկու նշանավոր և հիշարժան լեռներով՝ Սաբալան (4811 մ) և Դեմավենդ (5610 մ)՝ այդպիսով սկիզբ դնելով նոր լեռնային նվաճումների։ Լինելով Հայկական լեռնաշխարհի մյուս բարձր գագաթներում՝ Արարատ, Արագած և Սիփան, Սաբալանը չէր կարող մեզ անտարբեր թողնել՝ լինելով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 2-րդ գագաթը, որի վրա է գտնվում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնային լիճը։

Սաբալան․ մի վերելքի պատմություն

Սաբալանից հետո մեզ Իրան տարավ Ասիայի ամենաբարձր հրաբուխը՝ Դեմավենդը։ Նախկինում արդեն բարձրացել էինք Էլբրուս, իսկ Դեմավենդի վերելքից հետո ամրապնդվեց «Աշխարհի 7 հրաբուխ» նախագծի իրականացումը՝ ապահովելով առաջիկա 10 տարիների նպատակները։

Աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագիծ

«7 հրաբուխ» նախագիծ

Նախորդ երկու վերելքները հիշարժան էին և տպավորիչ, քանի որ մեկի դեպքում 16, իսկ մյուսի դեպքում 25 մասնակից, մեկ խմբի պես՝ որպես մի ամբողջություն կանգնեց Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռան՝ Սաբալանի, և Ասիայի ամենաբարձր հրաբխի՝ Դեմավենդի գագաթին։

Դեմավենդ

Դեմավենդ. տարվա վերելքը

Վրաստան

Շարունակելով ընդլայնել մեր արշավների աշխարհագրությունը՝ այս տարի ուղևորվեցինք դեպի Վրաստան՝ բացահայտելով երեք նոր շրջան՝ Չաուխ, Տուշեթ և Ռաճա։ Մինչ այդ արդեն հասցրել էինք լինել Սվանեթում, Բիրթվիսի կիրճում, վերելքներ էինք իրականացրել դեպի Կազբեկ լեռ, իսկ Ջավախքում՝ Մեծ Աբուլ և Սամսար։

Չաուխի ճամփորդությունը

Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում

Արցախ

Մեր 10-ամյա գործունեության ընթացքում բազմիցս ուղևորվել ենք նաև Արցախ, բացահայտել բազմաթիվ լեռներ, հանրայնացրել մի շարք գագաթներ, ինչպիսիք էին Մեծ Քիրսը, Կուսանացը, Ծռասարը, Թովմասարը։ Ցավոք, այժմ այդ լեռնագագաթներն այլևս մեզ հասանելի չեն։

Կուսանաց լեռ / Արցախ

Արցախ․Արկածային զբոսաշրջությունը նոր սահմաններով

Հատկանշական է, որ մենք 2013թ․-ից սկսած Նոր տարին դիմավորում էինք Շուշիում և արշավային ֆորմատով։ Սա դարձել էր փոքրիկ, բայց կարևոր մի ավանդույթ, որը հունվարի 1-ին սկսվում էր դեպի Հունոտի կիրճ իրականացվող արշավով։

 

Ամփոփելով պետք է նշել, որ մեր գործունեության 10 տարվա ընթացքում ձեռք ենք բերել բազմաթիվ ընկերներ ու գաղափարակից մարդիկ, իրականացրել ենք մի շարք ծրագրեր ու նախագծեր, կազմակերպել ենք ավելի քան 10 000 արշավ, ուղեկցել ավելի քան 15 000 մասնակցի։

Եվ մեր 10-ամյա գործունեության լավագույն ձեռքբերումը շարունակում են մնալ մարդիկ, իսկ լավագույն ամփոփումը՝ «Լեռնային կղզի» գիրքը։

«Լեռնային կղզի» գիրքը ձեռք բերելու համար, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 043 00 5165 հեռախոսահամարով։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի

Առաջիկա արշավները