Վերելք Դեմավենդ լեռ (5610 մ)` լավ հնարավորություն է ծանոթանալու Իրանի բազմազան բնության և յուրահատուկ մշակույթի հետ։ Այն Ասիայի ամենաբարձր հրաբուխն է։ Դեմավենդի գագաթները ու լանդշաֆտները տպավորում են իրենց շքեղությամբ և գրավչությամբ:
Դեմավենդն ընդգրկված է «7 հրաբուխ» նախագծում, որի շրջանակներում պատրաստվում ենք բարձրանալ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր հրաբուխները։
Օր 1։ Ժամանում Թեհրան, կարճ էքսկուրսիա քաղաքում։
Մեր ուղեկցորդը կդիմավորի ձեզ Թեհրանի միջազգային օդանավակայանում և կուղեկցի հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Կախված ձեր ժամանման ժամից, կարող եք հանգստանալ հյուրանոցում, որից հետո կուղևորվենք բացահայտելու Թեհրանը։ Կունենանք հնարավորություն այցելել Գոլեսթանի պալատ և Իրանի ազգային թանգարան։ Այնուհետև կուղևորվենք Գրանդ Բազար (Մեծ Շուկա), որտեղ կկարողանանք գնել արևելյան համենմունքներ և հուշանվերներ, ինչպես նաև կունենանք հնարավորություն զգալ այս վայրի մթնոլորտը, նստելով տեղի փոքրիկ սրճարաններից մեկում։ Մենք նաև կսուզվենք Թեհրանի փողոցների եռուզեռի մեջ։
Երեկոյան ընթրելու ենք ռեստորանում և փորձենք տեղական խոհանոցը, որը համարվում է երկրի տեսարժան վայրերից մեկը։ Այնուհետև ուղեկցորդը հակիրճ կներկայացնի, թե ինչ է սպասվում Դեմավենդի վերելքի ընթացքում։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 2։ Վերելք Ռինե գյուղ և կլիմայավարժեցում
Առավոտյան նախաճաշից հետո, կսկսենք մեր արշավը դեպի Դեմավենդ լեռ։ Մենք կուղևորվենք Ռինե գյուղ, որը տեղակայված է մոտավորապես 2000 մ բարձրության վրա։ Այնտեղ է գտնվում Դեմավենդ լեռան բազային ճամբարը։
Իրերը թողնելով ճամբարում ակլիմատիզացիոն զբոսանք կիրականացնենք, որպեսզի օրգանիզմն ադապտացվի բարձրությանը։
Գիշերակացը Ռինե գյուղի լեռնային ճամբարում:
Օր 3։ Վերելք դեպի Դեմավենդի ճամբար
Գյուղից մեքենաներով կուղևորվենք դեպի 3050 մ բարձրության վրա գտնվող մեկնարկի կետ, որտեղից ջորիները մեր իրերը կբարձրացնեն մինչև ճամբար, որը գտնվում է 4200 մ բարձրության վրա։ Իսկ մենք այդ ընթացքում կբարձրանանք դեպի Բարգա Սեվոմ ճամբար։ Վերելքը տևում է մոտ 4 – 5 ժամ։
Ճամբար հասնելուց հետո կունենանք ազատ ժամանակ, որը կարող եք համակարգել ինքներդ։
Գիշերակացը լեռնային ճամբարում։
Օր 4։ Կլիմայավարժեցում
Նախաճաշից հետո իրականացնում ենք կլիմայավարժական վերելք մինչև 4800 – 5000 մ բարձրություն, որպեսզի օրգանիզմ ավելի լավ ադապտացվի բարձրությանը՝ գիշերային վելեքից առաջ։ Այնուհետև կվերադառնանք Բարգա Սեվոմ, որտեղ կհանգստանանք և կպատրաստվենք հաջորդ օրվա կարևոր վերելքին դեպի Դեմավենդ լեռան գագաթ։
Վաղ ընթրիք, գույք հանդերձանքի ստուգում և օրվա ավարտ։
Գիշերակաց լեռնային ճամբարում։
Օր 5։ Վերելք Դեմավենդի գագաթ
Գիշերը մոտավորապես ժամը 2 – 3-ը սկսում ենք վերելքը դեպի գագաթ։ Սովորաբար վերելքը տևում է մոտ 5 – 7 ժամ։ Լեռան վրա չկան տեխնիկական հատվածներ։ Հիմնական բարդությունը կայանում է լեռան բարձրության և գագաթին կից ծծմբային արտանետումների մեջ։
Դեմավենդի գագաթին հասնելուց և մի փոքր հանգստանալուց հետո կվերադառնանք Բարգա Սեվոմ ճամբար (4200 մ)։
Գիշերակաց լեռնային ճամբարում։
Օր 6։ Վերադարձ Թեհրան
Նախաճաշից հետո հավաքում ենք իրերը և իջնում Գոսֆանդ Սարա ճամբար։ Այդտեղից ամենագնաց մեքենաները մեզ կհասցնեն Ռինե գյուղ։
Եթե ժամանակը թույլ տա, ճանապարհին կարելի է կանգ առնել և լողալ տաք հրաբխային աղբյուրներում։ Ռինե գյուղից կուղևորվենք Թեհրան։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 7։ Տեղափոխում Թեհրանի օդանակավակայան
Հյուրանոցից տեղափոխում դեպի Թեհրանի օդանավակայան և հրաժեշտ։
Արժեքի մեջ ներառված է՝
- Պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների ծառայություն
- Տրանսպորտ
- Երեք անգամյա սնունդ լեռան վրա
- Ձիերի/ջորիների վարձակալություն
- Վերելքի թույլտվության (50 դոլար մեկ անձի համար)
- Գիշերակաց Թեհրանի 3* հյուրանոցում (2 գիշեր, երկտեղանի համարներ)
- Գիշերակաց լեռնային ճամբարում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզա (անհրաժեշտության դեպքում)
- Ճանապարհորդական ապահովագրություն
- Սնունդը քաղաքում (նախքան Դեմավենդի վերելքը և վերելքից հետո)
- Անձնական գույք և հանդերձանքը
- Թանգարանների մուտքավճարները
- Հավելյալ գիշերակաց հյուրանոցում
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով։