Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Երանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ: Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը (1824 մ):
Լեռնաշղթան ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արևելյան բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով: