info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Երախի լեռներ

Երախ լեռ

Վերելք Երախ լեռ

Երախի լեռները գտնվում են Արարատի մարզում՝ Գեղամա լեռներում։ Սկսվում են Երանոսի լեռների Գեղասարից, հարավարևմտյան ուղղությամբ ձգվում դեպի Երախի լեռնանցք, ապա թեքվում արևմուտք մինչև Երախ գագաթ, որտեղից էլ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք՝ հասնում Արտաշատի ջրանցք։ Երկարությունը՝ 28 կմ։

Երախ լեռ

Երախ լեռնագագաթը գտնվում է Վեդի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 1419 մետր է։ Լանջերը կտրտված են, ծածկված են խոտային բուսականությամբ և թփուտներով։

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ և Լեռնագնացություն Հայաստանում