info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռը (2173 մ) գտնվում է Լոռու մարզում՝ Ֆիոլետովո գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Դեպի Ոսկեսար իրականացվող արշավի ժամանակ անցում ենք կատարում Լոռիից Տավուշ։ Քայլում ենք Մարգավետի լեռների կատարային հատվածով։ Ճանապարհն անցնում է Ոսկեսար և Կաղնուտ գագաթների արանքով։ Ոսկեսարի արշավի ժամանակ քայլում ենք նաև դեպի Մաթոսավանք (13-րդ դար)։

Ոսկեսարի գագաթնային հատվածից բացվում է հիանալի տեսարան մի կողմում դեպի Աղստևի կիճն ու Փամբակի լեռները, մյուս կողմում՝ Տավուշի անտառները։
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի, Նոնա Հակոբյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները