Տողասար լեռ
Տողասար լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում։ Բարձրությունը՝ 1471 մետր է։ Լանջերը անտառապատ են։ Բոլոր կողմերից շրջապատված է հին պատմական գյուղերով (Տումի, Մեծ Թաղեր, Տող, Մոխրենես)։ Տողասարի լանջին գտնվում է Գտչավանքը (Գտիչ վանք)։ Լեռան գագաթին դեռ պահպանվում են Գտիչ բերդի ավերակներն ու Թեժ եկեղեցին։
Հադրութի շրջանն այժմ ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից։