Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
Տիրինկատար լեռը (2858 մ․) գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին, գագաթից մոտ 12 կմ․ հեռավորության վրա, այստեղ է գտնվում նաև «Վիշապների հովիտը»։
Տիրինկատար, կամ Կիզիլ Զիարեթ կոչվող հրաբուխից ժայթքել են կարմրավուն խարամներ: Տիրինկատարի անվանումը կապված է Արամազդ աստծո սուրհանդակ Տիրի հետ։
Սարի երկրորդ անվանումը թարգմանվում է՝ կարմիր սրբավայր, կամ ուխտավայր: Կարմիր ածականը ձեռք է բերել սարի կարմիր խարամների պատճառով։
Տիրինկատարի խառնարանային մասում են տեղադրված եզդիների գերեզմանները, իսկ գագաթային մասում՝ գագաթը խորհրդանշող շինություն է։
Վիշապաքարերի հովտի արևմտյան մասում գտնվում է Ագռավաքար ժայռը, իսկ հարավարևելյան սահմանում՝ Տիրինկատարը։
Հայկական լեռնաշխարհի վիշապները
Տիրինկատարի վիշապաքարերի տեսակները
Վիշապաքարերը հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհում։
Տիրինկատար հնավայրում են մինչ օրս ուսումնասիրվել են 12 վիշապաքարեր, որոնցից 8-ը ցլակերպ են, իսկ 4-ը ձկնակերպ։
Մեր տարածաշրջանում ամպրոպի աստվածն ասոցացվել է ցլի հետ։ Աստվածերի համար հաճախ զոհաբերել են այն կենդանիներին, որոնք ասոցացվել են նրանց հետ։
Ցլակերպ վիշապաքարերն իրենց չափերով գերազանցում են մյուս տեսակներին, այս վիշապաքարերը հիմնականում ուղղանկյունաձև, տափակ քարեր են, երբեմն նաև կլորավուն, դրանք երբեմն լայնանում են՝ ներքևից բերև: Այս վիշապաքարերի վրա հաճախ պատկերված են եղել ցլի մորթիներ, իսկ քարերի գագաթին գտնվող ցլի բերանից ելնող ալիքաձև գծերը մեկնաբանբում են՝ որպես հոսող ջուր։
Ձկնակերպ վիշապաքարերում քանդակված է ամբողջական ձուկը՝ իր իրական տեսքով։
Վիշապաքարերից որոշները նվիրված են եղել հեթանոս աստվածներին։ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկված։
Հայկական լեռնաշխարհ