Թեժքար լեռ
Թեժքար լեռը գտնվում է Արարատի մարզում՝ Լանջառ և Արածոգետ գետերի միջև, Տիգրանաշեն գյուղի հարևանությամբ։ Բարձրությունը 1735 մետր է։ Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Արարատյան դաշտը, Արմաշի լճերը, Մեծ և Փոքր Մասիսները, Ուրծի լեռները։ Գագաթից երևում է նաև ադրբեջանական Սադարակ գյուղը, որը գտնվում է Նախիջևանում։
Թեժքար լեռն արևելքից եզրավորված է Արածոգետի կիրճով, որն ավելի հայտնի է Դժոխքի ձոր անվամբ։