Մայիսի 18-21 ուղևորվում ենք Իրան։ Քառօրյա ճամփորդության հիմնական նպատակը Սոհունդ լեռան վերելքն է։
Օր 1։ Երևան – Թավրիզ
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Թավրիզ (Իրան)։
Օր 2։ Վերելք Սոհունդ լեռ
Սոհունդը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի բարձր հրաբուխներից մեկը։ Բարձրությունը 3710 մետր է։ Սոհունդ լեռնահրաբխային զանգվածը բաղկացած է 17 լեռնագագաթից, որոնք 3000 մետրից բարձր են։
Վաղ առավոտյան կուղևորվենք Սոհունդի ստորոտ և կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Մայիսին Սոհունդի լանջերը ծածկված են բազմագույն ծաղիկներով, իսկ գագաթնային հատվածում դեռ ձյուն կա։
Օր 3։ Քարանձավային գյուղ Քանդովան և Ուրմիա լիճ
Առավոտյան ուղևորվում ենք Քանդովան։ Քանդովանը քարանձավային, ժայռափոր տներից կազմված բնակավայր է։ Գտնվում է Սոհունդ հրաբխային լեռան լանջին։ Ժայռերը տուֆ հանքաքարից են, որոնք առաջացել են Սոհունդ հրաբխի լավաներից։
Ժայռափոր տներում մինչ օրս մարդիկ են բնակվում։ Այդ ժայռափոր տներից որոշների տարիքը հասնում է մինչև 700 տարվա։
Այստեղ կան հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրի տաղավարներ։
Օրվա երկրորդ կեսին կուղևորվենք դեպի Ուրմիա լիճ (Կապուտան)։ Ուրմիան Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից մեկն է։ Նախքան լճի մակարդակի իջեցումը Ուրմիան Մերձավոր Արևելքի ամենախոշոր լիճն էր։
Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։ Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է։
Օր 4։ Թավրիզ – Երևան
Առավոտյան վերադառնում ենք Երևան։
Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Թավրիզ քաղաքում։
Մասնակացության արժեքը՝
175 000 ՀՀ դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ամենագնաց մեքենաներ
Հյուրանոց
Նախաճաշ հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը
ՀՀ քաղաքացիներին վիզա պետք չէ։