Իլկասար լեռ
Իլկասար լեռը (1462 մ) գտնվում է Արարատի մարզում։ Այն շրջակայքի նկատմամբ լավ արտահայտված կոն է։ Տեղացիներն այն անվանում են նաև Օձասար։
Լեռան գագաթնամերձ հատվածում պահպանվում են հին ամրոցի մնացորդներ։ Իսկ գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Մեծ ու Փոքր Մասիսները, Կոտուց լեռն ու Երանոսի լեռները։ Իլկասար լեռան վերելքը հատկապես գեղեցիկ է ձմռան ամիսներին, երբ օդը սառն է, իսկ տեսարանները՝ պարզ։
Իլկասար լեռան վերելքը հաճախ ուղեկցվում է Հրեշտակների ձորի արշավով, որը յուրահատուկ է իր նեղ ու կարմիր ժայռերով։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: