info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ձիթհանից լեռ

Ձիթհանից

Ձիթհանից լեռ

Ձիթհանից լեռը, որը հայտնի է նաև Մայմեխ անունով, գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Վանաձոր քաղաքից հարավ։ Բարձրությունը 3081մ է։ Հանդիսանում է Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից, գերակշռող են ներժայթուքները։ Կան ժայռային մերկացումներ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։

ArmGeo Լոռի

2020 թվականին, Ձեթհանից լեռան վերելքով, մեկնարկեց «ArmGeo Լոռի» նախագիծը։ Տվյալ ընտրությունը խորհրդանշական էր, քանի որ այդ լեռը հանդիսանում է Վանաձոր քաղաքի սիմվոլներից մեկը, որը տեղացիների շրջանում հայտնի է Մայմեխ անունով։

Որպեսզի վերելքն էլ ավելի հիշարժան դառնար Երևանի խումբը ևս ուղևորվել էր դեպի Ձիթհանից, պարզապես լեռան հակառակ կողմից։ Այսպիսով լեռան երկու տարբեր կողմերից Երևանի և Վանաձորի խմբերը քայլեցին իրար ընդառաջ և հանդիպեցին լեռան գագաթին, այդպիսով մեկնարկելով «ArmGeo Լոռի» նախագիծը

Լուսանկարները՝ Անի Բաղդասարյանի

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում