Վերելք Մոնբլան 2025
2025 թվականի հուլիսին իրականացնելու ենք վերելք Մոնբլան լեռ (4810 մետր): Այն Ալպերի ամենաբարձր գագաթն է: Ֆրանսիայի և Իտալիայի սահմանին տեղակայված այս լեռը համարվում է լեռնագնացության հայրենիքը։ Հենց այս գագաթն են բարձրացել 2 համարձակ լեռնագնացներ 1786 թվականի օգոստոսի 8-ին, որից հետո սկսվել է ձևավորվել լեռնագնացության պատմությունը ժամանակակից Շամոնիի (Ֆրանսիա) տարածքում։ Այսօր Մոնբլանը համարվում է ալպինիզմի ծննդավայրը:
Վերելքի լավագույն ժամանակը համարվում է հունիսի վերջից, մինչև սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածը։Այս ընթացքում եղանակն ավելի տաք և կայուն է։ Ամռանը Շամոնիում ջերմաստիճանը կարող է հասնել +25°C և ավելի, սակայն բարձրության ավելացման հետ այն զգալիորեն նվազում է։ 3800 մ բարձրության վրա գիշերային ջերմաստիճանը կարող է հասնել -20°C, իսկ գագաթին այն սովորաբար տատանվում է -5°C -10°C-ի սահմաններում։ Մոնբլանն ամբողջ տարին պատված է ձյան շերտով։
Արշավի տևողությունը՝ 8 օր
Արշավի ամսաթիվը՝ 12-19․07․2025
Օր 1։ Ժնև – Շամոնի
Մեր առաջնային հանդիպման վայրը կլինի Ժնևը։ Այնուհետև կմեկնենք Շամոնի տրանսֆերով, որը ներառված է ճամփորդության արժեքի մեջ: Այստեղ մեր ուղեկցորդը կստուգի մասնակիցների գույքը։
Ճանապարհին կհիանանք Ալպյան լեռների շքեղ տեսարաններով։ Տեղավորվելուց հետո կհանդիպենք ուղեկցորդի հետ՝ քննարկելու առաջիկա արկածները, ծանոթանալու միմյանց հետ և նախապատրաստվելու վերելքին։
Օր 2։ Ալբերտ 1 կացարան – Լե Տուր սառցադաշտ
Առավոտյան կուղևորվենք բոլոր անհրաժեշտ պարագաները վարձակալելու: Այնուհետև ճոպանուղով կբարձրանանք դեպի Լե Տուր սառցադաշտ, որտեղից կմեկնարկի մեր վերելքը դեպի Ալբերտ 1 կացարան (2700 մ)։
Հասնելուց հետո հրահանգիչը կանցկացնի դասընթաց, որի ընթացքում կսովորենք քայլել սառցաձնային ռելիեֆով՝ օգտագործելով սառցահատ և կատվիկներ: Օրվա ավարտին կմնանք Ալբերտ 1 ճամբարում, որտեղ կվայելենք լեռնային գիշերվա անդորրը։
Օր 3։ Տետ Բլանշ (Tête Blanche)
Օրվա առաջին կեսին կշարունակենք սառույցի վրա մարզումները, ամրապնդելով նախորդ օրվա ձեռք բերած հմտությունները։ Այնուհետև կսկսենք մեր քայլարշավը դեպի Տետ Բլանշ (3520 մ)։ Այս վերելքը մեզ հնարավորություն կտա ոչ միայն փորձարկել մեր ֆիզիկական պատրաստվածությունը, այլև վայելել Շամոնիի լեռների անկրկնելի տեսարանները։ Օրվա ավարտին կվերադառնանք Շամոնի:
Օր 4։ Նախապատրաստում
Այս օրը լիովին կնվիրենք մարզումներին՝ հղկելով մեր տեխնիկական հմտությունները և պատրաստվելով առաջիկա փորձություններին։
Օր 5։ Գուտե (Goûter) լեռնային կացարան (3817 մ)
Մեր օրը սկսվում է Լեզ Ուշ գյուղից, որտեղից ճոպանուղով կբարձրանանք դեպի վեր՝ վայելելով ալպերի շքեղ տեսարանները։ Այնուհետև լեռնային տրամվայով կշարունակենք դեպի Nid d’Aigle կայարան (2372 մ)։ Այստեղից կմեկնարկենք մեր արշավը դեպի Տետ Ռուս (3167 մ):
Կարճ դադարից հետո կշարունակենք մեր վերելքը՝ շարժվելով դեպի Գուտե կացարան (3817 մ)։ Այս հատվածը ավելի բարդ ու խոչընդոտներով լի կլինի, սակայն փորձառու ուղեկցորդների օգնությամբ կհաղթահարենք լեռնային մարտահրավերները։ Օրվա ավարտին կհասնենք Գուտե ապաստարան, որտեղ էլ կգիշերենք։
Օր 6։ Վերելք Մոնբլան (4810 մ)` Ալպերի ամենաբարձր կետը
Բազում սպասումներից հետո, մենք վերջապես սկսում ենք վերելքը դեպի Մոնբլանի գագաթ (4,810մ)։ Վերելքի միջին տևողությունը 4-6 ժամ է: Կարճատև դադարից հետո սկսում ենք իջնել դեպի Գուտե ճամբար։ Այնուհետև շարունակում ենք ճանապարհը դեպի Տետ Ռուս: Վերջին հատվածում՝ Տետ Ռուս-ից դեպի Nid d’Aigle տրամվայի կայարան: Շատ խմբերի հաջողվում է նույն օրը վերադառնալ Շամոնի, եթե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։
Օր 7։ Պահեստային օր
Եթե եղանակային պայմանները կամ այլ հանգամանքներ մեզ ստիպեն հետաձգել կամ փոփոխել մեր պլանները, մենք կունենանք պահեստային օր։ Եթե լրացուցիչ ժամանակ մնա, այն կանցկացնենք Շամոնիի գեղեցիկ անկյունները բացահայտելով՝ վայելելով հանգիստը լեռնային արկածներից հետո։
Կայցելնեք լեռնագնացության թանգարան, տեղական խանութներ և կվայելենք Շամոնիի յուրահատուկ մթնոլորտը: Օրվա վերջում կիջնենք Շամոնիի բնակավայր, որտեղ միասին կնշենք մեր արշավախմբի հաջող ավարտը՝ կիսվելով տպավորություններով և վայելելով վերջին երեկոն այս հիասքանչ վայրում։
Օր 8։ Վերադարձ
Կվերադառնանք Ժնև և կուղևորվենք դեպի Հայաստան։ Ինքնաթիռի տոմսերը ցանկալի է վերցնել օրվա երկրորդ կեսով։
Ճամփորդության արժեքը՝
4 մասնակցի դեպքում՝ 2500 € (համարժեք դրամ)
3 մասնակցի դեպքում՝ 2800 € (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Ժնևի օդանավակայանից դեպի Շամոնի և հակառակ ուղղությամբ տրանսֆեր
- Լեռնային ուղեկցորդի ծառայություն
- Լրացուցիչ լեռնային ուղեկցորդի ծառայություն բուն վերելքի ժամանակ (1 ուղեկցորդ` 2 մասնակիցների համար)
- 4 գիշեր Շամոնիի հովտում գտնվող հարմարավետ ապարտամենտներում (երկու սենյականոց բնակարան, 4-5 հոգի միաժամանակ, առկա են լոգարան, խոհանոց, ինտերնետ) 8-օրյա ծրագրի շրջանակներում։
- Տեղավորման արժեքը Լե Տուր, Տետ Ռուս և Գուտե լեռնային ապաստարաններում
- Լեռնային տրամվայ դեպի Մոնբլանի ստորոտ։
- Ճոպանուղի դեպի Լե Տուր սառցադաշտ
- Վրանների վարձույթ (եթե վերելքը սկսվում է Տետ Ռուս ապաստարանից)
- Խմբային հատուկ սարքավորումներ (պարաններ, սառցահատ և այլն)
- Նախապատրաստման խորհրդատվություն՝ սարքավորումների, ավիատոմսերի և ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ
Արժեքը չի ներառում՝
- Ինքնաթիռի տոմսեր
- Վիզա
- Սննդի ծախսեր Շամոնիի հովտում բնակության ընթացքում՝ մոտ 15 €/օր (եթե պատրաստում եք ինքնուրույն), ծրագրի ողջ ընթացքում՝ 100-150 €։
- Սնունդ Ալբերտ 1, Տետ Ռուս և Գուտե ապաստարանների սրճարաններում՝ ընդհանուր 120-150 € (ապաստարաններում հնարավոր է նաև ինքնուրույն պատրաստել սնունդ)։
- Լրացուցիչ գիշեր Գուտե (70€) կամ Տետ Ռուս կացարաններում (60€)
- Թեյավճար ուղեկցորդին (առաջարկվում է 50 €` յուրաքանչյուր մասնակցից)
- Անձնական սարքավորումներ վերելքի համար
- Պարտադիր ալպինիստական ապահովագրություն
- Ծախսեր, որոնք նշված չեն ծրագրում
Վերելքի համար անհրաժեշտ պարագաների ցանկ
- 40-45 լիտրանոց ուսապարկ
- Բարձրալեռնային կոշիկներ՝ 4500-5000 մ բարձրության համար, որոնք ունեն կատվիկներ ամրացնելու հնարավորություն
- Ավելի թեթև արշավային կոշիկներ
- 1 լ ծավալով շիշ կամ թերմոս
- Ճակատային լապտեր և հավելյալ մարտկոցներ
- Անհատական դեղատուփ
- Լեռնային ակնոցներ՝ 3-րդ կամ 4-րդ կարգի ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշտպանությամբ
- Արևապաշտպան քսուկ և հիգիենիկ շրթներկ՝ 50 spf-ով
Վերելքի համար անհրաժեշտ հագուստի ցանկ
- 1-ին շերտ՝ թերմոներքնազգեստ (վերև և ներքև)
- 2-րդ շերտ՝ ֆլիսե կամ քամուց պաշտպանող բաճկոն և արշավային տաբատ
- 3-րդ շերտ՝ քամուց և ցրտից պաշտպանող ձմեռային բաճկոն և տաբատ
- Հաստ և միջին հաստության թերմոգուլպաներ
- Ձեռնոցներ՝ պարտադիր երկու շերտով։ Առաջին շերտ՝ ֆլիսե ձեռնոցներ, երկրորդ շերտ՝ ցրտից պաշտպանող հաստ թաթմաններ
- Բաֆ, բանդանա, թեթև և տաք գլխարկ
Բոլոր իրերը նախապես դրեք ջրակայուն տոպրակների մեջ (կամ պոլիէթիլենային տոպրակների մեջ)։ Այսպես դուք կպաշտպանեք ձեր իրերը թրջվելուց՝ տեղումների դեպքում։
Ավելի մանրամասն անհրաժեշտ գույքի և հանդերձանքի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։