Որոշ նպատակների ձախողումը ուղղորդեց ինձ դեպի Արարատ
Ի՞նչը ստիպեց Արարատը անհաս երազանքից դարձնել նպատակ:
Որոշ նպատակների ձախողումը որից ծնվեց նոր և ավելի լավ նպատակ: Հենց այդ նպատակների ձախողումն էր, որ ուղղորդեց ինձ դեպի Արարատ:
Ո՞րն էր գլխավոր պատնեշը քո և նպատակիդ միջև:
Հարազատների անհանգստությունը:
Ինչպե՞ս էիր պատկերացնում վերելքը:
Փոքր ինչ դժվար ու շատ քամոտ:
Ինչպիսի՞ն էր այն իրականում:
Իրականում շատ զվարճալի ու աննկարագրելի գեղեցիկ:
Ինչի՞ մասին էիր մտածում երբ ընդամենը հաշված քայլեր էին մնացել գագաթին:
Մտածում էի թե որտեղ էի ես մի քանի օր առաջ, և ինչի եմ հասնում այդ պահին։ Ինձ զգում էի աննկարագրելի ուժեղ:
Բառ, որով կբնութագրես քեզ Արարատի գագաթին:
Հզոր
Ո՞րն էր վերելքի ամենահիշարժան պահը:
Սուրենի և Էդվարդի կռիվը վրանում վերջին վերելքի առաջ: Իհարկե պիտի նշեմ նաև գագաթին տղաներով կիսամերկ նկարը:
Փոխվե՞ց կյանքդ 5165-ով:
Միանշանակ
Ի՞նչ է Արարատն ինձ համար այժմ:
Իրականացված նպատակ և սիմվոլ որը հուշում է երբեք չհանձնվել:
Պատրաստվու՞մ ես վերադառնալ Արարատի մոտ:
Կդժվարանամ պատասխանել:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց ում համար Արարատը դեռևս երազանք է:
Դարձնել նպատակ ու իրականացնել:
Միքայել Ավետիսյան