info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Օգտակար հանածոներ

Ծանոթացե՛ք Հայաստանի տարածքում առավել տարածված մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոներին։

Հայաստանի ոչ մետաղային օգտակար հանածոները

ՀՀ տարածքում առավել տարածված են քարանյութերը: Հայտնաբերված քարանյութերից  առավել կարևորները՝ տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտը, հրաբխային խարամը, մարմարը,  գրանիտները, կրաքարերը, բենտոնիտները, հրակայուն կավերն են: Քարանյութերից տնտեսական նշանակության տեսակետից մինչ այժմ առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին: Ֆիզիկական, պետրոգրաֆիական և այլ հատկանիշներից ելնելով ՀՀ-ի տարածքում հանդիպող տուֆերը բաժանվում են 5 տեսակի՝ Արթիկի, Երևանյան, Անիական, Բյուրականի և ֆելզիտային : […]

Հայաստանի մետաղային օգտակար հանածոները

Հայաստանի տարածքում դեռևս վաղ ժամանակներում մեծ կիրառություն են ունեցել գունավոր մետաղները, դրանց վառ ապացույցներից են մետաղաձուլարանների վաղուց պահպանված մնացորդներն ու հետքերը: Նշանվոր էր Մեծամորի մետաղաձուլարանի հայտնաբերումը, որտեղ հայտնաբերվել է մետաղաձուլարանի վառարանը, մետաղաձուլության թափոնները՝ խարամը: Մոտակա ժայռի վրա քարի վրա քանդակված է ամբողջ ձուլարանի կառուցվածքը: ՀՀ-ի տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակություն կարող են ունենալ պղինձը, […]