Մեծլանջ լեռ
Տավուշի լեռներ
Երկարությունը՝ 47 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2052 մ
Ամենաբարձր գագաթը՝ Մեծլանջ լեռ
Լեռնաշղթան գտնվում է ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում: Կենաց լեռների արլ. ճյուղավորությունն է: Սկսվում է Կենաց լեռների Թիթեղասարից և հս.-արլ. ուղղությամբ ձգվում մինչև Տավուշ և Աղնջա գետերի միախառնման վայրը: Լեռնաշղթայի երկարությունը 47 կմ է, ՀՀ-ում՝ 38 կմ: Ջրբաժան է Տավուշ, նրա աջ վտակ Աղնջայի և վերջինիս ձախ վտակ Խնձորուտի միջև: Լեռների հվ-արմ. և հվ-արլ. լանջերն անտառապատ են:
Մեծլանջ
Լեռնագագաթը գտնվում է Տավուշի մարզում, Թիթեղաջուր գետի ձախ կողմում, Իծաքար գյուղից 11 կմ հվ-արլ.: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և նոսր անտառներով:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում