Մեծ Փարախադեմ լեռ
Մեծ Փարախադեմ լեռը Ուրծի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Բարձրությունը 1955 մետր է։ Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` ՀՀ Արարատի մարզի հարավում: Ձգվում է հս-արմ.-ից հվ.-արլ.: Լանջերն անհամաչափ են: Հյուսիսային լանջերը երկար ու մեղմաթեք են, հարավայինը` կարճ ու զառիթափ` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային: