Մեծ Մայմեխ
Որպես պարզաբանում պետք է նշել, որ Հայաստանի տարածքում կար 4 Մայմեխ անունով լեռ: Դրանցից ամենաբարձրը Վանաձորի մոտ գտնվող (Փամբակի լեռնաշղթա) Մայմեխ լեռն էր (3081 մ), որն այժմ կոչվում է Ձիթհանից սար լեռ:
Ձիթհանից սարից դեպի հյուսիս արևմուտք գտնվում է Անփայտ Մայմեխը (2534 մ):
Արեգունու լեռների ծայր հյուսիս-արևմուտքում էին գտնվում Մեծ ու Փոքր Մայմեխները: Փոքր մայմեխն այժմ կոչվում է Եղջերվասար (2559 մ), իսկ Մեծ Մայմեխը մնացել է նույն անունով: Մեծ Մայմեխին հաճախ նաև Դիլիջանի Մայմեխ են ասում:
Մեծ մայմեխ
Լեռնագագաթ Տավուշի մարզում, Արեգունի լեռների հս-արմ, մասում, Դիլիջան քաղաքից 6 կմ հվ.-արլ.: Բարձրությունը 2642 մ է: Մեծ մայմեխի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Հովաջուր գետի աջ՝ հայոցջուր վտակը, իսկ արևմտյան լանջից՝ Հովաջուր գետի աջ Եղեգնագետ և Թուջիգետ վտակները: Լեռան լանջերը ծածակված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ և հարուստ են սառնորակ աղբյուրներով: Լեռը կազմում է «Դիլիջան ազգային պարկի» մասը:
Մենք իրականացրել ենք արշավ Սեմյոնովկա գյուղից: Գագաթ հասնելու հետո շարունակեցինք ճանապարհը և արշավն ավարտեցինք Դիլիջանում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի, Տիգրան Սահակյանի, Արտյոմ Սարիբեկյանի և Տիգրան Շահբազյանի