info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Մեծ Աբուլ լեռ

Աբուլ լեռ

Աբուլ լեռ

Համատեղելով offroad-ն ու քայլարշավները, հուլիսի 8-9-ն ունենալու ենք հերթական արկածային ճանապարհորդությունը Ջավախքում։

Օր 1: Երևան – Փարվանա լիճ – Բուղաշեն

Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի Ջավախք: Անցնելով Բավրայի անցակետը մտնում ենք Վրաստան: Առաջին կանգառը լինելու է Սաղամո լճի մոտ: Այնուհետև շարունակում ենք ճանապարհը դեպի Փարվանա լիճ։

Փարվանա լիճը

Գիշերակացը Բուղաշեն գյուղում (քնապարկերով):

Օր 2 : Վերելք Մեծ Աբուլ լեռ (3301 մ)

Ամենագնաց մեքենաներով հնարավորինս կմոտենանք սարին և կսկսենք վերելքը:

Աբուլ լեռ

Մեծ Աբուլ լեռը հանգած հրաբուխը հանդիսանում է Ջավախք-Սամսարի լեռների ամենաբարձր գագաթը: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փարվանա լիճն ու Ջավախքի լեռները:

Աբուլ լեռ

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Mitsubishi Delica

Արշավն իրականացվում է 4X4 մեքենաներով:

Անձնագրի մեջ անպայման պետք է ունենալ Հայաստանից ելքի վիզայի կնիք: Անպայման նախապես լուծեք այդ հարցը ձեր բնակ. տարածքի անձնագրային բաժնում, մի թողեք վերջին օրվան:

Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։

Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 06։00
Մասնակցության արժեքը` 32 000 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մնալու ենք գյուղական տանը՝ քնապարկերով։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը 

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ  հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել արշավից 48 ժամ առաջ։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

 

Առաջիկա արշավներ