Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Հասնելու ենք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի: Մնալու ենք բարձր դիրքում գտնվող, անտառներով շրջապատված Լիճք գյուղում:
Երկօրյա ճանապարհորդության ընթացքում կտեսնենք բազմաթիվ բնական և պատմական հուշարձաններ:
Օր 1: Լիճքի ջրվեժներ
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Լիճք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդ կորտում» և կանգառ Կապանում։
Այնուհետև կուղևորվենք Լիճք և կիրականացնենք քայլարշավ Այրիջուր (Զվարագետ) գետի կիրճով դեպի Լիճքի ջրվեժների կասկադ:
Այս գեղատեսիլ կիրճում իրար են հաջորդում մեկը մյուսից գեղեցիկ ջրվեժները:
Գիշերակացը գյուղական տանը՝ քնապարկերով: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Ովքեր չունեն քնապարկ և ներքնակ՝ կարող են վարձակալել:
Օր 2: Արաքսի հովիտ և Մեղրի
Առավոտյան Լիճքից ուղևորվում ենք դեպի Մեղրի։ Հասնելով Մեղրի սկզբում կբարձրանանք բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ։
Բերդը պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք լանջերը: Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով: Կայցելենք Մեծ Թաղի և Փոքր Թաղի եկեղեցիները։
Այնուհետև կուղևորվենք Արաքսի ափ։ Կունենանք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետն ու սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։
Ուշ երեկոյան կլինենք Երևանում։
Խումբն ուղեկցելու է փորձառու արշավական, ծնունդով մեղրեցի Գագիկ Սարգսյանը։
Գիշերակացը լինելու է Լիճք գյուղում՝ Գագիկի պապական տանը։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև մայիսի 20-ը:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 33 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Զանգեզուր կենսոլորտային համալիրի մուտքավճար
Գիշերակաց գյուղական տանը (սեփական քնապարկերով)
Սնունդը գնում ենք միասին և գումարը բաժանում մասնակիցների միջև։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մայիսի 20-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։