Ջրվեժաշատ Մեղրի
Մայիսի 28-30-ը (3 օր 2 գիշեր) ուղևորվում ենք բացահայտելու հարավային Հայաստանը: Հասնելու ենք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի: Մնալու ենք բարձր դիրքում գտնվող, անտառներով շրջապատված Լիճք գյուղում:
Եռօրյա ճանապարհորդության ընթացքում կտեսնենք բազմաթիվ բնական և պատմական հուշարձաններ:
Խումբն ուղեկցելու է փորձառու արշավական ու ծնունդով մեղրեցի Գագիկ Սարգսյանը։
Օր 1: Երևան – Թաղամիրի կամուրջ – Արաքսի հովիտ – Մեղրի
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Սյունիք։ Ճանապարհին կունենանք կանգառ Վայքում։ Այնուհետև ուղևորվում ենք Արաքսի ափ։ Կունենանք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետն ու սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։ Հասնելով Մեղրի սկզբում կբարձրանանք բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ։ Բերդը պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով: Կայցելենք Մեծ Թաղի և Փոքր Թաղի եկեղեցիները։
Գիշերակացը Լիճք գյուղում։ Մնալու ենք խմբի ուղեկցորդ Գագիկ Սարգսյանի պապական տանը։
Օր 2։ Սրտեր ջրվեժ
Առավոտյան կսկսենք արշավը դեպի Լիճքի շրջակայքում գտնվող ամենաբարձր ու գեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Սրտեր ջրվեժ։
Օրվա երկրորդ կեսին կվերադառնանք Լիճք գյուղ, կծանոթանանք գյուղին և կիրականացնենք թեթև արշավ Մեղրի գետի հոսանքն ի վեր: Կտեսնենք գետի վրա գտնվող ջրվեժները։ Երեկոյան վերադառնում ենք Լիճք։
Օր 3: Լիճքի ջրվեժներ
Առավոտյան կիրականացնենք քայլարշավ Այրիջուր (Զվարագետ) գետի կիրճով դեպի Լիճքի ջրվեժների կասկադ: Այս գեղատեսիլ կիրճում իրար են հաջորդում մեկը մյուսից գեղեցիկ ջրվեժները:
Մնալու ենք գյուղական տանը՝ քնապարկերով:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Սնունդ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը`6։30
Մասնակցության արժեքը` 33 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել արշավից 48 ժամ առաջ։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ