info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ

Բժշկական հակացուցումներ

Բժշկական հակացուցումներ

Սպորտը և արշավներն առողջ ապրելակերպ վարելու լավագույն միջոցներից են։ Ինչպես տարբեր սպորտաձևերում, այնպես էլ արշավների ժամանակ պետք է խիստ ուշադրություն դարձնել մեր առողջական վիճակին: Կան հստակ բժշկական հակացուցումներ, որոնց պարագայում չի թույլատվում մասնակցել արշավների և լեռնային վերելքների: Հաճախ արշավները ուղեկցվում են օրգանիզմում սթրեսի ավելացմամբ և ֆիզիկական ծանրաբեռնվածությանբ: Այս գործոնները հաշվի առնելով՝ ներկայացնում ենք բժշկական հակացուցումների ցանկ, որոնց առկայության պարագայում խորհուրդ չի տրվում արշավների մասնակցել: 

Ունեք առողջական խնդիր, բայց ցանկանում եք մասնակցել արշավի՞

Հնարավոր է մասնակցել արշավների, նույնիսկ որոշ առողջական խնդիրների դեպքում։ Սակայն այն պարագայում, եթե Դուք լիովին ի վիճակի եք ինքնուրույն վերահսկել հիվանդության ընթացքը և այն չի խանգարում ակտիվ կյանքով ապրելուն: 

Ահա մի քանի խորհուրդ, եթե ունեք որևէ առողջական խնդիր, բայց որոշել եք մասնակցել արշավի:

Բժշկական հակացուցումներ

Ինչպես և նշեցիք, կան հստակ բժշկական հակացուցումներ, որոնց առկայության դեպքում խստիվ արգելվում է մասնակցել արշավների: Եթե ունեք ստորև նշված խնդիրներից որևէ մեկը, ապա վտանգի մի ենթարկեք ձեր առողջությունը և խուսափեք արշավների մասնակցությունից: 

Պետք է խուսափել արշավների մասնակցությունից, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

Սրտանոթային համակարգի հիվանդություններ

Արշավների չի կարելի մասնակցել սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ արշավը կարող է առաջացնել սրտամկանի ավելորդ լարում, խոչընդոտել սրտի բնականոն աշխատանքին: Սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Հետևաբար, սրտանոթային խնդիրներ ունեցողները պետք է խուսափեն ծանր ֆիզիկական ակտիվությունից, հատկապես արշավներից, առանց բժշկի թույլատվության։

Բժշկական հակացուցումներ

Պետք է խուսափել արշավների մասնակցությունից, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

Շնչառական համակարգի հիվանդություններ

ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացնում է շնչառական համակարգի բեռը։ Արշավները, հատկապես լեռնային վերելքները, պահանջում են թթվածնի հավելյալ քանակություն, ինչը կարող է խնդրահարույց լինել այն մարդկանց համար, ովքեր ունեն ասթմա, բրոնխիտ կամ այլ շնչառական խնդիրներ: Նույնիսկ շնչառական խնդիրներ չունեցիող անձինք պետք է նախապատրաստեն իրենց օրգանիզմը, եթե պլանավորել են կատարել 5000+ վերելք: Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Կլիմայավարժեցումը լեռներում» հոդվածում:

բժշկական հակացուցումներ

Պետք է խուսափել արշավների մասնակցությունից, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

Արյան հիվանդություններ

Բարձրլեռնային պայմաններում օդում թթվածնի մակարդակը նվազում է, ինչը կարող է խնդիրներ առաջացնել՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն արյան հիվանդություններ, օրինակ՝ անեմիա (արյան կարմիր բջիջների պակաս): Նրանց օրգանիզմն արդեն դժվարությամբ է ապահովում հյուսվածքները թթվածնով, և նման պայմաններում խնդիրները կարող են խորանալ: Արշավի ընթացքում հնարավոր են վնասվածքներ, որոնց դեպքում արյունահոսությունը դժվար կլինի վերահսկել, եթե մարդը ունի արյան մակարդելիության խանգարումներ (օրինակ՝ հեմոֆիլիա): Այսպիսի իրավիճակներում անգամ փոքր վերքը կարող է մեծ խնդիր դառնալ:

բժշկական հակացուցումներ

Եթե մարդը ունի արյան հիվանդություն, որը թուլացնում է նրա իմունային համակարգը (օրինակ՝ լեյկոզ), ապա նրա օրգանիզմը դժվարությամբ է հաղթահարում շրջակա միջավայրի վարակի աղբյուրները (տարբեր վիրուսներ, բակտերիաներ), որոնք կարող են հանդիպել արշավի ժամանակ:

Պետք է խուսափել արշավների մասնակցությունից, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

Ստամոքսաաղիքային հիվանդություններ

 Ֆիզիկական ակտիվությունը կարող է բարդացնել ստամոքսի և աղիների հիվանդությունների ընթացքը: Օրինակ, խոցի դեպքում կարող է ուժեղանալ ցավը, իսկ գերհոգնածությունը կարող է առաջացնել աղիքային սպազմներ։ Արշավների ժամանակ նաև լինում են օրգանիզմի ջրազրկման դեպքեր, ինչը կարող է հատկապես վտանգավոր լինել լյարդի կամ աղիների քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ 

Բժշկական հակացուցումներ

Պետք է խուսափել արշավների մասնակցությունից, եթե առկա են հետևյալ խնդիրները՝ 

Եթե ունեք առողջական խնդիրներ, անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ Ձեր վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ միջոցառումները նախապես պլանավորելու համար:

Հիշեք՝  Ձեր առողջությունն առաջնային է, և նույնիսկ ամենագեղեցիկ արշավի համար չարժե վտանգի ենթարկել Ձեր կյանքն ու անվտանգությունը: Արշավին մասնակցելու համար կարևոր է լինել լիովին պատրաստ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Exit mobile version