Մարգավետի լեռներ
Մարգավետի լեռներ
Երկարությունը՝ 18 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ծակքար լեռ (2549 մ)
Մարգավետի լեռները՝ լեռնաբազուկ Լոռու և Տավուշի մարզերում, Բովաքարի լեռների հվ-արլ ճյուղավորությունն է։ Սկսվում է Բովաքարի լեռների Փոքր Բովաքար գագաթից։ Լեռների հս-արլ և հվ-արլ լանջերը անտառապատ են։ Ջրբաժան է Աղստև գետի և նրա ձախ Բլդանի վտակի միջև։
Ծակքար լեռ (2549 մ)
Ծակքար լեռը գտնվում է Մարգահովիտ գյուղից 2,5 կմ հյուսիս։ Լեռան լանջերը զառիթափ են ու ժայռոտ՝ ծածկված մերձալպյան բուսականությամբ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: