Մանթաշի ջրվեժ
Մանթաշի ջրվեժը գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Ջրվեժը գտվում է Շիրակի մարզում, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ։ Մանթաշի ջրվեժն առաջանում է համանուն գետի աջ վտակի վրա գահավիժելով 21 մետր բարձրությունից։
Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։