info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»

Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»

Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»

2015 թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում» խորագրով, որը կազմակերպվել էր ArmGeo-ի և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից: Հովանավորն էր «Վտանգավոր բարձրություն» ընկերությունը:

Ֆոտոմրցույթը նվիրված էր Հայաստանի լեռների և լեռնագնացների օրվան

Արդեն երրորդ տարին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշում է հոկտեմբերի 9-ը` որպես հայ լեռնագնացի օր: 1829 թվականի հենց այդ օրը (նոր տոմարով) Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:

Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»

Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»

Ֆոտոմրցույթին մասնակցության հայտ էին ուղարկել 47 մասնակից, ժյուրիի ընտրությամբ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռվեց 13 մասնակցի:

Առաջին և երկրորդ մրցանակային տեղերը ընտրեցին ժյուրիի անդամներ Սուրեն Ստեփանյանը, Կարո Սահակյանն ու Արթուր Մանուչարյանը: Երրորդ մրցանակային տեղը ընտրվեց հանդիսատեսի կողմից: Քվեարկելու հնարավորություն ունեին բոլոր ներկա գտնվողները:

Ժյուրիի որոշմամբ մեկ հատուկ մրցանակ տրվեց Էդուրադ Դանիելյանին և Ազատ Ադամյանին հետաքրքիր մտահաղացման համար:

Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Էդուարդ Ստեփանյանը իր «Գութանասար» լուսանկարով

Էդուարդ Ստեփանյան / Գութանասար

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ներսես Մատինյանի «Արագած» լուսանկարը

Ներսես Մատինյան / Արագած

Երրորդ տեղում «Հատիս»ն է: Լուսանկարիչ՝ Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյան / Հատիս

Հատուկ մրցանակին արժանացած լուսանկարը՝ Հունոտի կիրճ: Լուսանկարիչ՝ Էդուարդ Դանիելյան

Էդուարդ Դանիելյան / Հունոտի կիրճ

Ստորև ներկայացվում են ֆոտոմրցույթին մասնակցած մյուս 9 լուսանկարները:

Արթուր Պետրոսյան / Արտենի

Անժելա Ճաղարյան / Արտանիշ

Արտյոմ Մարտիրոսյան / Արագած

Դավիթ Սարուխանյան / Արագած

Քրիստինե Փանոսյան / Հատիս

Կարեն Ներսիսյան / Աժդահակ

Կարեն Սագոյան / Արագած

Լևոն Բադիկյան / Հրազդանի կիրճ

Նարեկ Ոսկանյան / Թեքսար