Ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում»
2015 թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ֆոտոմրցույթ «Մարդը լեռներում» խորագրով, որը կազմակերպվել էր ArmGeo-ի և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից: Հովանավորն էր «Վտանգավոր բարձրություն» ընկերությունը:
Ֆոտոմրցույթը նվիրված էր Հայաստանի լեռների և լեռնագնացների օրվան
Արդեն երրորդ տարին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշում է հոկտեմբերի 9-ը` որպես հայ լեռնագնացի օր: 1829 թվականի հենց այդ օրը (նոր տոմարով) Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:
Ֆոտոմրցույթին մասնակցության հայտ էին ուղարկել 47 մասնակից, ժյուրիի ընտրությամբ մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռվեց 13 մասնակցի:
Առաջին և երկրորդ մրցանակային տեղերը ընտրեցին ժյուրիի անդամներ Սուրեն Ստեփանյանը, Կարո Սահակյանն ու Արթուր Մանուչարյանը: Երրորդ մրցանակային տեղը ընտրվեց հանդիսատեսի կողմից: Քվեարկելու հնարավորություն ունեին բոլոր ներկա գտնվողները:
Ժյուրիի որոշմամբ մեկ հատուկ մրցանակ տրվեց Էդուրադ Դանիելյանին և Ազատ Ադամյանին հետաքրքիր մտահաղացման համար:
Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Էդուարդ Ստեփանյանը իր «Գութանասար» լուսանկարով
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ներսես Մատինյանի «Արագած» լուսանկարը
Երրորդ տեղում «Հատիս»ն է: Լուսանկարիչ՝ Վահագն Ալեքսանյան
Հատուկ մրցանակին արժանացած լուսանկարը՝ Հունոտի կիրճ: Լուսանկարիչ՝ Էդուարդ Դանիելյան
Ստորև ներկայացվում են ֆոտոմրցույթին մասնակցած մյուս 9 լուսանկարները: