info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լիլիթ Տոնոյան

Լիլիթ Տոնոյան

Լիլիթ Տոնոյան

Լիլիթ Տոնոյան ՝ կենսաբան-մանրէաբան եմ, աշխատում եմ դեղագործական ընկերությունում։

2020 թվականի օգոստոսին էր, Արմջեոյի հետ պետք է բարձրանայինք Արագածի Արևմտյան գագաթը, իմ առաջին լեռն էր լինելու։ Այնպես եղավ, որ վերելքի կեսերից եղանակն աննկարագրելի վատացավ՝ անձրև էր, կարկուտ, մառախուղ ու կայծակ։ Երկինք-երկիր խառնվել էին իրար։ Ուղեկցորդը որոշեց, որ դադարեցնում ենք վերելքը և հնարավորինս արագ իջնում ենք։

Լիլիթ Տոնոյան

Չնայած ես պատրաստ էի հենց այդ եղանակին էլ շարունակել վերելքը, բայց պարտավոր էի ենթարկվել։ Անսահման վրդովված և հիասթափված էի։

Լեռներն իմ կամքի ուժն են մեծացրել․․․

Արշավներին մասնակցելու ընթացքում ես համբերություն եմ ձեռք բերել։ Ինձ նորովի եմ սկսել բացահայտել ու ճանաչել։ Հայրենիքս ուրիշ կերպ եմ սկսել սիրել։ Լեռներն իմ կամքի ուժն են մեծացրել, անսահման էներգիա են տվել ինձ նոր բաներ սովորելու համար, սովորեցրել են դիմակայել կյանքի դժվարություններին և հիասթափություններին։

Դեմավենդ՝ Ասիայի ամենաբարձր հրաբուխ

Ամենաշատը տպավորվել է Դեմավենդի վերելքը։ Դեմավենդի վերելքով ես իմ մեջ բացահայտել եմ հատկանիշներ, որոնց մասին ինքս էլ չգիտեի։ Այդ վերելքով ես դարձել եմ ավելի ուժեղ և նպատակասլաց։ 

Արշավականները ․․․

Արշավականները առանց թևերի ճախրել իմացող մարդիկ են, բնությանը մոտ, բնությանը չվնասող, հասարակը սիրող և գնահատող մարդիկ են։

Ես՝ ArmGeo-ում

Տարիներ առաջ, ընկերուհիս էր պատմում Արմջեոյի մասին, առաջին անգամ իրենից եմ լսել։ Հետո տարիներ անց ինքս էլ սկսեցի արշավել Արմջեոյի հետ, ու հիմա երբեմն ընկերուհուս հանդիպում եմ հենց արշավների օրերին ու շատ հավես էմոցիաներ եմ ունենում։

Հենց այսօր վե՛ր կաց և գնա՛ արշավ։ Դա չի կարելի թողնել վաղվան։ Ինքս շատ եմ ափսոսում, որ շատ տարիներ վատնել եմ առանց արշավների և սարերի։ Կամ կսիրես արշավային կյանքը և ձեռք կբերես հաճելի հիվանդություն, կամ պարզապես չես սիրի։ 

Վե՛ր կաց և գնա՛ սարեր։

Ճախրի՜ր…

Մեր ակումբի անդամները