info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները

Լիճքի ջրվեժներ - Մեղրիի հրաշալիքները

Լիճքի ջրվեժները գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով հոսող երկու` Զվարագետի եւ Մեղրի գետերի վրա: Զվարագետի վրա գտնվող մատչելի ջրվեժները չորսն են, գտնվում են իրարից փոքր հեռավորության վրա: Նույն գետի վրա գտնվող մյուս ջրվեժները համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ չեն զիջում առաջիններին: Գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա գտնվող ջրվեժների ստույգ քանակը դժվար է ասել: Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով ավարտվում անտառի վերջում:

Լիճքի ջրվեժներ – Մեղրիի հրաշալիքները / Լուսանկարը՝ Սիփան Գրիգորյանի

Լիճքի ջրվեժներ – Մեղրիի հրաշալիքները / Լուսանկարը՝ Սիփան Գրիգորյանի

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Մեր արշավները ընթացքում արված լուսանկարները

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում