info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գիշերակացով Լաստիվեր

Գիշերակացով Լաստիվեր

Գիշերակացով Լաստիվեր

Փետրվարի 1-2 գնում ենք Լաստիվեր:
Գիշերակացը լինելու է Լաստիվերի հյուրանոց-քարանձավում, որը հարմարեցված է հատուկ արշավային գիշերակացի համար:
Քնելու տեղը գետնից բարձր է՝ սարքված տախտակներով, որպեսզի սառնությունը գետնից չփոխանցվի:
Քարանձավում կա վառարան, որն ապահովում է ներսի ջերմությունը:
Տաք քնապարկերը տրամադրում ենք մենք:

Օր 1։ Լաստիվեր

Երևանից ուղևորվում ենք Ենոքավան։

Քայլում ենք մինչև Լաստիվեր (3 կմ)։ Փայտ ենք հավաքում։

Լաստիվերի քարանձավում

Անցկացնում ենք երեկոն վառարանի շուրջ։

Օր 2։ Օկոնավանք

Առավոտյան նախաճաշից հետո քայլում ենք դեպի Օկոնավանք։

Արշավ դեպի Օկոնավանք

Երթուղու երկարությունը 15 կմ է։
Վերադառնում ենք քարանձավ, հավաքում ենք իրերը և քայլում մեքենաների մոտ։
Մասնակիցների առավելագույն թիվը՝ 13 հոգի:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 32 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Քարանձավ-հյուրանոցի վճար
Սնունդը արժեքի մեջ ներառված չէ։ Ընդհանուր առևտուրը կանենք միասին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունվարի 28-ը:

Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա տուրեր